Տնտեսություն

Ուկրաինական Bees Airline-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումներ կատարել Երևան և Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական Bees Airline-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումներ կատարել  Երևան և Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում էAnalitikaUA.net-ը։

Ըստ աղբյուրի՝ այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր և հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ և արագ փչացող ապրանքներ)՝ Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներով փոխադրման համար:

«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքը հիշեցնում է, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել Երևան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում