N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, hրետանավորները բացազատել են տեխնիկան, բերել մարտական վիճակի, հայտնաբերել ու դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը։