Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը

Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով 
տրամադրելու նպատակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել երկու տարի ժամկետով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նկատեց՝ շատ բուռն արձագանք է ստացել անձնագրի վավերականության ժամկետը 2 տարով սահմանափակելու կարգավորումը: Նա խնդրեց պարզաբանել այդ սահմանափակման իմաստը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց՝ այդ սահմանափակումը դեռ չի գործում, դա նախագիծ է: «Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը, այն է՝ կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն ևս բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով»,-պարզաբանեց Ֆիդանյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է բացառապես 821 որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերին, կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]