Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանը նախագծի ներկայացումը սկսեց պատերազմից, այնուհետև անդրադարձավ «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գրքին: «Այս  գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով»,-ասաց նա:

Նախարարը վստահեցրեց՝ ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ: «Այն քաղաքակրթական նախագիծ է, ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,-ասաց Քերոբյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am