Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Բավրա գյուղից 8 կմ արևելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բավրա գյուղից 8 կմ արևելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]