Առողջապահության նախկին 4 նախարարները միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ համավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է։