Հասարակական

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։ Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։

Նշվում է, որ դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում