Սպորտ

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

2 րոպեի ընթերցում

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նորնշանակումներ են ստացել Եվրոպայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սոֆիկ Թորոսյանը,որպես գլխավորմրցավար, ևԼիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավարԱշոտ Ղալթախչյանըև մրցավարի օգնականԽաչատուրՀովհաննիսյանըկսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքյանըկսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավարՀենրիկ Նալբանդյանըևմրցավարի օգնականներԱտոմ ՍևգուլյաննուՍարգիսՀովհաննիսյանըկսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի«Մինսկ»-«Դաուգավպիլս»հանդիպումը:

Գլխավոր մրցավարԱրաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներԼիանաևՔրիստինեԳրիգորյանները,ինչպես նաևԱրտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկենԿանանցԱշխարհի առաջնությանընտրական փուլիԲելառուս-Նիդերլանդներհանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչՔնարիկ Գրիգորյանըստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ,Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ

Հոկեմբերի 26,Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ,Ղազախստան - Ֆրանսիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում