Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. նախարար

Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության 
ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը:

«Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»,- գրել է նախարարը:

Նա նշել է, որ 2021թ-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ-ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։

Նախարարի հիշեցմամբ՝ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]