Քաղաքականություն

Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում