Հասարակական

Գյումրու բժշկական կենտրոնում մեկնարկեց  սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գյումրու բժշկական կենտրոնում մեկնարկեց  սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ,10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բժշկական կենտրոնում մեկնարկեց սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը. մասնագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և կենտրոնը շուտով լիարժեքորեն կկարողանա պետական պատվերի շրջանակներում բուժել ինսուլտով հիվանդներին։

Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, մասնագետների գնահատմամբ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։

«Ծրագրի իրականացմամբ հնարավորություն կունենանք հիվանդներին օգնելու առանց ուշացման, քանի որ նրանք սահմանափակ ժամանակ ունեն, ընդամենը մի քանի ժամ, այլապես հաշմանդամ մնալու հավանականությունն է մեծանում, մահվան ելքերն են ավելի շատ»,- նշում է Գյումրու բժշկական կենտրոնի նյարդանոթային բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։

Ամիսներ առաջ թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայի նոր կաբինետի բացմամբ դրվեց ծրագրի սկիզբը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում