N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում հոկտեմբերի 8-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը ճշգրտել է պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցներն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և ներդաշնակման գերազանց կարողություններ։