1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը հայտնեց Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ բանակցությունների մասին

Փաշինյանը հայտնեց Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ 
բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին: 

Բագրատյանը հիշեցրեց, որ օրերս Գեոպրոմայնինգ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտարարել է հանքարդյունաբերության մեջ 2 մլրդ ներդնելու մասին, նաև 1.5 մլրդի ներդրման մասին՝ նոր պղնձաձուլարան կառուցելու համար

«Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է: Ես հույս ունեմ, որ այդ մասնաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետ նկատեց, որ երբ հայտարարվեց, որ կառավարությունը դառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, հնչել են կարծիքներ, թե այդտեղ կա մութ և կասկածելի գործարք: «Եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային սեփականատերը լիներ վարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ դահլիճի ոչ իշխանական հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են, և կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապը՝ այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքների հետ:

«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,-ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց, որ կառավարության մասնակցությունն այդ գործընթացին հենց նրանով է կարևոր, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա:

Փաշինյանը նշեց, որ հիմա կառավարության խնդիրն է, որ մինչև 2025 թվականի հունիսը նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսվի: «Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]