Պաշտոնական

Քննարկվել են ԵՄ աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են ԵՄ աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծել է, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:

Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում