Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան

Գյումրիում բացվեց Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։

Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։

Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։

Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հավքածուն ամբողջությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն է: «Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ու տարբեր ճամփորդությունների ժամանակ ձեռք եմ բերել այս ցուցանմուշները»,- «Արմենպրես»-ին նշեց Հայկ Դեմոյանը:

«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որտեղ կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ, լուսանկարչական շարքերի ու կինոնկարահանումներ ։

2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։

 

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]