Տարածաշրջանային

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում

2 րոպեի ընթերցում

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են և կալանավորել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր իրավապահների մոտ կար նախնական տեղեկություն իր տեղաշարժի մասին, սկսած Ուկրաինայից մինչև Վրաստան»,- ընդգծել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե որտեղ են բռնել նախկին նախագահին։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ուժայինները «ձերբակալման գործողությունն իրականացրել են բարձր մակարդակով»։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի կալանավայրերից մեկը։

Չնայած այս ամենին, նախկին նախագահի «Ֆեյսբուք»-ի էջն ակտիվ է և այնտեղ տեղադրվել է տեսանյութ, որը տեսագրվել էր նրա ձերբակալությունից առաջ։

«Ամենայն հավանականությամբ, ինձ շուտով կձերբակալեն Թբիլիսիում, բայց ցանկանում եմ ասել, որպեսզի ոչնչից չվախենաք, վաղը գնացեք ընտրություններին։ Տվեք ձեր ձայնը, և հոկտեմբերի 3-ին բոլորով կնշենք հաղթանակը։ Ես ժամանել եմ, որպեսզի օգնեմ ձեզ, այլընտրանք մեզ մոտ չկար։ Ես ոչնչից չեմ վախենում և կոչ եմ անում ձեզ էլ չվախենալ»,- ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է տեղի ընտրություններից առաջ վերադառնալ Վրաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում