Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Դեվալը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Կիշան Դան Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:

Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում