Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1387 թ. հոկտեմբերի 1-ին, երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո, Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:

-1795 թ. հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան նվաճում է Բելգիան:

-1827 թ. հոկտեմբերի 1-ին Իվան Պասկեւիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավում է Երեւանը:

- 2018 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան)՝ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940-ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ՛ այլ երաժիշտների համար։ Ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ Չմոռանալով արվեստի մասին՝ 1995-ից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում: 2008 թ. Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

-1866 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Արշակ Ֆեթվաճյանը՝ հայ նկարիչ (մահ.՝ 1947 թ.)։ Շրջել է Արեւելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ՝ ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արեւելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղեւոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» եւ մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաեւ պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաեւ ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։

-1883 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Ռոմանոս Մելիքյանը՝ հայ նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ (ծնվ.՝ 1935 թ.)։

-1949 թ. հոկտեմբերի 1-ին հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

-1969 թ. հոկտեմբերի 1-ին բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։

-1878 թ. հոկտեմբերի 1-ին ծնվել է Ստեփան Շահումյանը՝ հայ հեղափոխական, քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, լրագրող, գրաքննադատ, սոցիոլոգ։

-1905 թ. հոկտեմբերի 1-ին մահացել է Արշակ Ագապյանը՝ հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում