Հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցություն է տրամադրվել 1075 մարդու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակում դրա շահառու է դարձել 1075 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Յուրաքանչյուր շահառուի հետ իրականացվել է միջինը 4-5 սեանս։ Համապատասխան ծառայություններ մատուցելու տենդերը շահել է «Սեդա Ղազարյան» հոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղ աշխատում է 70 մարդ։
Աշխատանքները կիրականացվեն մինչև դեկտեմբերի վերջ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կերկարացվեն։ Մենք համագործակցում ենք աշխատանքի ու սոցիալական հարցերի, առողջապահության և պաշտպանության նախարարությունների հետ։ Ցանկացած մարդ կարող է նման աջակցություն ստանալ»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը: