Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը

Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել Է նորացնել ռեկորդները եւ գերազանցել Է 1 070 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել Է 1072,96 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց:

Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում Է շուրջ 2,6 տոկոս: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ աաջին անգամ գերազանցել Է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ետ ընկնելը եւ գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայում վառելիքի այդ տեսակի գները սահմանել են ռեկորդներ եւ մոտ ժամանակներս կարող են գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am