Հաստատվել է COVID-19-ի 1022 նոր դեպք, մահացել է 20 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում սեպտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվելէ կորոնավիրուսային հիվանդության 1 022 նոր դեպք, առողջացել է 650 քաղաքացի, մահացել՝ 20: Մեկ օրում կատարվել է 7 472 թեստավորում։
Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 712 685-ի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Ընդհանուրը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 697 դեպք, որոնցից 241 841-ն առողջացման, 5 319-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13 328 բուժառու:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 209 է։