Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Արևելք»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ տասնյակ երիտասարդներ ՀՀ պետական դրոշներով ու դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առաջ: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից: