Պաշտոնական

Պապիկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ շրջայցի ընթացքում քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ շրջայցի ընթացքում քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 27-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել է դատապարտյալների համար նախատեսված երկարաժամկետ տեսակցության սենյակներին: Սուրեն Պապիկյանը շրջել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տարածքային կարողություններին:

Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում