Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 462 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 462 նոր դեպք, մահացել է 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 հազար 7 դեպք, որոնցից 240 հազար 305-ն՝ առողջացման, 5264-ը՝ մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք, առողջացել է 565 քաղաքացի, մահացել՝ 13-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 5183 թեստավորում։

Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 միլիոն 693 հազար 823-ի։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 235 բուժառու:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]