1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց

17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետև այնտեղ կկարողանան տեսնել 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի` վերջերս վերականգնված երկու կտավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավները տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում՝ 150 տարի անց առաջին անգամ։ Վերջին անգամ դրանք ամրոցում են եղել 1870-ականներին։

Մարկոսն անհայտ նկարիչ է, և պարզ չէ, թե ինչպե՞ս և ե՞րբ են նկարները հայտնվել Անգլիայում։ Առաջին անգամ դրանք արձանագրվել են 1688 թվականին՝ Վինձորի ամրոցում, և կախված են եղել Ջեյմս երկրորդի պահոցում:

Արվեստի գործերի վրա պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:

Նկարներում պատկերված անձինք պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներով են։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարներում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցները և հոլանդական ծաղիկները, որոնք խորհրդանշում են բարգավաճում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]