Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Մեկնարկեց Վանաձորի դրամատիկական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը

Մեկնարկեց Վանաձորի դրամատիկական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով սեպտեմբերի 22-ին տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ այն խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին:

Ավելի վաղ թատրոնի գեղարվեստական խորհուրդում պիեսի քննարկման ժամանակ բոլոր անդամները միաձայն հավանություն էին տվել գեղարվեստական այս գործի բեմադրությանը: Այն, գեղարվեստական պայմանականությունների միջոցով, առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե վաղվա օրվան: Բեմադրության հեղինակը համոզված է, որ այս ներկայացումը երկար է ապրելու:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման առթիվ հաջորդող օրերին լինելու է ևս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին: Հոկտեմբերից թատրոնը կհյուրընկալվի մայրաքաղաքում և ամսի 12-16-ը Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա հյուրախաղերով: Բեմում կլինեն «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]