Հասարակական

Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելումեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

ՔԿ մամուլի քարտուղարը նշեց, որ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի: Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում