Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին

Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի 
դիրքերը. Սերգեյ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավ - Կովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, նման ներկայացվածությունը խոսում է երկու երկրների ռազմավարական շահերի մասին: Չի կարելի նվազեցնել անհատ ձեռնարկատերերի փոքր և միջին բիզնեսի դերը` նրանց ներդրումը շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ դա այն ուղղությունն է, որն արժանի է շատ լուրջ ուշադրության: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական համագործակցությունը ոչ թե պարզապես լրացնում է, այլ հիմք է ստեղծում մեր հարաբերությունների, մեր ռազմավարական դաշնակցության համար»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը հիշեցրեց, թե որ ոլորտներում են երկու երկրները հաջող զարգացման հնարավորություններ ստեղծել: 

«Դա էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտն է: Կարևոր է՝ կանգ չառնել ձեռք բերածի վրա և արդեն իսկ առկա համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ, ինչպես նաև՝ ընդլայնել այդ համագործակցությունը նոր հեռանկարային ուղղություններով: Ստեղծարար, նորարական մոտեցում են պահանջում կյանքը, զարգացման տրամաբանությունը և միջազգային ու տարածաշրջանային գործընթացները»,- ընդգծեց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանի կարծիքով` միայն դա կապահովի երկու երկրների մրցունակությունը, թույլ կտա պահպանել և ամրապնդել Հայաստանում ռուսական բիզնեսի դիրքերը,ինչպես նաև՝ Ռուսաստանում հայկական բիզնեսի դիրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]