Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 366 հազար մարդ․ պատվաստումային գործընթացը շարունակվում է

ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 366 հազար մարդ․ պատվաստումային 
գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 366 hազար 779 պատվաստում,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափ ստացել է 237 հազար 454 հոգի, երկրորդ դեղաչափ՝ 129 հազար 325 հոգի։

««Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից և զգուշացնում, որ նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

ՀՀ-ում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]