Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևիկ» ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Արևիկ»-ի տարածք են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Հրդեհի մարման նախկին աշխատանքների մասին՝ այստեղ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]