Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրին նշում է քաղաքի օրը

Գյումրին նշում է քաղաքի օրը

ԳՅՈՒՄՐԻ,  18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված ավանդական դարձած «Գյումրու օր» տոնակատարությունն այս անգամ  անցավ առանց մասսայական միջոցառումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնին ներկա էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր պետք է Գյումրիով քայլեմ և շնորհավորեմ մարդկանց, գյումրեցիներին, այս հիասքանչ քաղաքի տոնը շատ կարևոր է բոլորիս համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

Օրվա առթիվ նախկին կենտրոնական գրադարանի տարածքում բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը: Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Քանդակագործի որդիների՝ Վահե և Միքայել Սողոյանների նախաձեռնությամբ քանդակագործի՝  Մոսկվայի իր արվեստանոցում եղած քանդակների մի մասը տեղափոխվել է Գյումրի՝ նվեր հայրենի քաղաքին՝   մշտական ցուցադրության հուշատուն-ցուցասրահում ներկայացվելու։ Տոնի առթիվ ամենալավ նվերը Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթինն էր՝ երկար տարիներ տնակային անհարմարավետ պայմաններից հետո համույթը տեղափոխվեց նոր հարմարավետ քարե շինություն:Մերկուրովի անվան նկարչական դպրոցն էլ նշեց հիմնադրման 100-ամյակը: Օրվա ընթացքում իր 30 ամյակը նշեց նաև  «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը:

Գյումրու Ղանդիլյան 49 հասցեում տեղի ունեցավ երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացումը, որը ուղեկցվեց «Վերադարձ» անհատական ցուցահանդեսով: 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանը, Թալիշում անցնելով դժոխքի պարունակների միջով, իր փրկության հրաշքով ազդարարեց «Վերադարձ»-ի ավետումը։  Ցուցասրահը ամբողջովին հիմնանորոգվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպության կողմից: Ավելի քան 4 մլն դրամ գումարի շրջանակներում տեղադրվել են պատուհանները, կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են մարտին ու տևել 2 ամիս:

Օրվա խորհրդով պայմանավորված, կոչումներ ու հուշամեդալներ ևս կային՝ Գյումրու ճարտարապետական դիմագծի ձևավորման և զարգացման մեջ ներդրած մեծագույն ավանդի և երկարամյա ամբասիր աշխատանքային գործունեության համար Ռաֆիկ Եղոյանին շնորհվում է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում,  Աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի, շինարարության բնագավառում ծավալած բեղմնավոր գործունեության և արդյունավետ աշխատանքի համար Վարդգես Արծրունուն շնորհվում է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում,  Գյումրու ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում բազմամյա արգասաբեր աշխատանքի, ներդրած նշանակալի ավանդի և քաղաքի համար կարևոր նշանակության նախագծերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով է պարգևատրվում Սուրեն Կուրազյանը, Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և 30-ամյա աշխատանքային գործունեության առիթով «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով է պարգևատրվում Վազգեն Մահտեսյանը,  Հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների, Գյումրիում անօթևանության խնդրի լուծմանը նպաստելու, բարեգործական գործունեության և մի շարք նշանակալի ծրագրերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով է պարգևատրվում Ռոբերտ Օղլախչյանը: 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]