Հասարակական

Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպոլը և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպոլի կայքը:

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:

Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների:

Նշվում է, որ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվում են Հայաստանի և Եվրոպոլի միջև հաջող բանակցություններն այն թեմայով, թե ինչպես արդյունավետորեն միավորել ուժերը՝ լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում