Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան նոր ԱԳ նախարար ունի. Ջոնսոնը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Մեծ Բրիտանիան նոր ԱԳ նախարար ունի. Ջոնսոնը փոփոխություններ է արել 
կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2019 թվականից ի վեր զբաղեցնող Դոմինիկ Ռաաբը վարչապետ Բորիս Ջոնսոնի թարմացված կաբինետում ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը:

Ռաաբը ընդդիմության կողմից խիստ քննադատության էր սկսել ենթարկվել այն բանի համար, որ Քաբուլի վրա թալիբների հարձակման և Աֆղանստանից բրիտանացիների տարհանման մեկնարկի ժամանակ արձակուրդի մեջ էր Հունաստանում և հրաժարվել էր հետ վերադառնալ երկիր:

Փոխարենը, արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել Էլիզաբեթ Տրասը, ում զբաղեցրած արտաքին առևտրի նախարարի պաշտոնը այս պահին թափուր է: Նա շարունակելու է զբաղեցնել նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am