Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Արտակ Դավթյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդը հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել

Արտակ Դավթյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդը հայ-ամերիկյան 
ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգության իրավիճակին և  զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն, և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]