Տարածաշրջանային

Թուրքիան Իրաքում կրկին հարված է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Իրաքում կրկին հարված է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Իրաքում շարունակում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)զինյալների դեմ իրենց կողմից իրականացվող “Pençe-Şimşek” («Ճանկ-կայծակ»)ռազմական գործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զինուժը գործողության գոտում կրկին հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է չորս զինյալ:

Թուրքական ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ապրիլի 23-ից իրականացնում է “Pençe-Şimşek” («Ճանկ-կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-շանթ») ռազմական գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում