Քաղաքականություն

ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ժողովրդավարության միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ:

ԱԺ նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ, չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, չկա ժողովրդավարության մեկ մոդել։

«Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ «ժողովրդավարություն» հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամքի» բացակայությունից: 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-նշել է Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում