Հասարակական

Երևանի քաղաքապետարանի մոտից գիտավանի 4 բնակիչ ճանապարհը փակելու համար ոստիկանություն են բերվել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի մոտից գիտավանի 4 բնակիչ ճանապարհը փակելու համար ոստիկանություն են բերվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհը փակած Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում (գիտավան՝ «ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող բնակիչներից 4-ը բերվել են ոստիկանություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել 4 քաղաքացի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Գիտավանի բնակիչները սեպտեմբերի 14-ին փակել էին Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը՝ պահանջելով ներկայացնել այդ տարածքում շինթույլտվության իրավաչափությունը, ինչպես նաև, որպեսզի գոնե ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, որպեսզի ծառերը հնարավոր լինի փրկել, լուծում գտնվի։

«Ֆիզգորոդոկում» 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում