Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, այդ ուղղությամբ արվել է անհնարինը

Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, այդ 
ուղղությամբ արվել է անհնարինը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, և արել են անհնարինը այն բացահայտելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջհանգիրյանն այս մասին ասաց` պատասխանելով Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ով ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված:

«Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա չկա  բացահայտված է ու ամեն ինչ  քրեական գործի նյութերում է»,-Ջհանգիրյանի խոսքը մեջբերեց Խամոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է Ջհանգիրյանը մնալ նույն կարծիքին :

«Ես ինչ ասել եմ` ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանն ընդգծեց՝  արել են անհնարինը գործը բացահայտելու համար:

«Այո,  իմ, գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ քրգործերի մեջ է, որովհետև ժամանակին , երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն են քրքրել»,-ասաց Ջհանգիրյանը:

Խամոյանը հարցրեց՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ են շարունակում քաղաքական շահարկումներ լինել այս գործի առումով:

«Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները բացահայտված  են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա չկա՝ այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]