Քաղաքականություն

ԵԽ լիտվացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

2 րոպեի ընթերցում

ԵԽ լիտվացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Վիտյանիս Անդրյուկայտիսը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած գործողությունները որակել է որպես էթնիկ զտում և ռազմական հանցագործություն՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լիտվացի պատգամավորը նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ 

«Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման։ Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել, և դա ռազմական հանցագործություն է»,-ընդգծել է պատգամավորը։ 

Նա մատնանշել է, որ Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունի, սակայն դրանք չի կատարում, ինչի համար պետք է պատժամիջոցների ենթարկվի։ 

«Կա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր և կան այլ միջազգային իրավական պարտավորություններ, ուստի Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների դրանք չկատարելու համար»,-նշել է Վիտյանիս Անդրյուկայտիսը։ 

Նրա հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի պահման պայմանները սարսափելի են, և նրանց առողջությունը վտանգված է։ 

«Մենք պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք լուծում գտնելու համար։ Քաղբանտարկյալները պետք է հնարավորինս արագ ազատ արձակվեն։ 

Ադրբեջանը չի ցանկանում վերջ դնել այս հակամարտությանը և չի ցանկանում արձագանքել միջազգային հանրության պահանջներին»,-ասել է պատգամավորը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում