Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնում

Եվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների և հայ բնակչության տեղահանության մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձություններից հետո Հայաստանը որոշել է փոխել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել իրենց արտաքին քաղաքականության վեկտորը։ Եթե ​​մենք ցանկանում ենք Հայաստանի ավելի խորը ինտեգրացիա Արևմուտքի հետ, ապա պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը նրանց հետ։ Մենք պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինենք Հայաստանում»,-նշել է պատգամավորը։ 

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեմային՝ պատգամավոր Միխալ Շերբան ընդգծել է, որ գերիների հարցը չպետք է անտեսվի։

«Բաքվում պահվող հայերի մասին ստացվող տեղեկատվությունը չի կարելի անտեսել։ Մենք պետք է պայքարենք եվրոպական արժեքների, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության համար»,-շեշտել է լեհ պատգամավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում