Երևան հասավ Ֆրանսիայի ուղարկած COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, նշելով, որ օդանավակայանում այն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանն ու Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
«ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: