Քաղաքականություն

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, որ պետք է գործադրենք ջանքեր այդ հարաբերություններն ավելի սերտացնելու համար: Սա վերաբերում է առաջին հերթին քաղաքական երկխոսությանը: Մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, և այդ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին: Խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, հատկապես, դեռ չիրացված առկա ներուժի մասին: Միասնական ջանքեր պետք է գործադրենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտներում: Ասեմ, որ մոտավոր նախանշել ենք միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Սլովակիային ու Սլովակիայի ժողովրդին ինչպես համաճարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերված աջակցության, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար: Դա վերաբերում է ինչպես Սլովակիայի գործադիր իշխանությանը, այնպես էլ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձևերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում