ՀՀ նախագահը Բելառուսում և Կատարում նոր դեպաններ է նշանակել
1 րոպեի ընթերցում
![ՀՀ նախագահը Բելառուսում և Կատարում նոր դեպաններ է նշանակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063011.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ռազմիկ Խումարյանը նշանկավել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ), իսկ Արմեն Սարգսյանը՝ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։