Հասարակական

«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը պարտադիր թեստավորման նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ այն մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող:

«Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները:

Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:

Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական (ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ) պաշտոններ զբաղեցնողների մասով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Հայաստան» դաշինքի դիրքորոշման` թեստավորման պարտադիր պայման նախատեսելու հետ միաժամանակ, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում