Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջանի սկիզբ է համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղարիբաշվիլին կրկին շնորհավորեց հայ գործընկերոջն ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հայտնեց, որ արդեն ծանոթացել է Փաշինյանի տեսլականին։

«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման, իր երկրի և հայ ժողովրդի բարեկեցության հետ է կապված։ Իհարկե, Արցախյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»,- նշեց Ղարիբաշվիլին։

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում