Հասարակական

Արարատի մարզի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը, ժամը 19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

«Կդադարեցվի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում