Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տնտեսավարողները կտուգանվեն աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում

Տնտեսավարողները կտուգանվեն աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ 
չհանձնելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ կամ ամսական 2 անգամ՝ 14 օրը մեկ, ՊՇՌ թեստ հանձնեն և ներկայացնեն բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ իրենք ստուգայցեր են իրականացնելու բոլոր կառույցներ։

«Մեր աշխատակիցները ստուգայցեր են իրականացնելու և՛ պետական, և՛ մասնավոր կառույցներ, ստուգելու ենք գրանցամատյանների առկայությունը, արված գրանցումները և ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն աշխատակիցների պատվաստված կամ ՊՇՌ թեստ հանձնած լինելու մասին։ Նախօրոք մենք գնալու ենք այն կառույցներ, որոնց վերաբերյալ ՀՎԿԱԿ-ից ստացել ենք 3 և ավելի կորոնավիրուսով հիվանդ աշխատակցի մասին տեղեկություն։ Առաջնային այցերը լինելու են նաև ավելի ռիսկային տնտեսավարողների մոտ՝ ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ և այլն»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ստուգայցերի ժամանակ խախտումների արձանագրման դեպքում կիրառվելու են նաև պատժամիջոցներ և տրվելու են կարգադրագրեր՝ տվյալ խախտումները վերացնելու նպատակով։ Հարությունյանը շեշտեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն պատժամիջոցները կիրառվելու են 42-րդ հոդվածով (սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը), որոշ դեպքերում՝ նաև 182․4 հոդվածով (կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտում)։

Խոսելով այն մտավախությունների մասին, որ տնտեսավարողը կարող է գրանցամատյանում կեղծ տեղեկություն ներկայացնել, ԱԱՏՄ-ն պարտադիր ստուգելու է նաև սերտիֆիկատները՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստը հավաստող։

«Բնականաբար, ներկայացված սերտիֆիկատների և գրանցումների թիվը պետք է համապատասխանի։ Մենք ստուգում ենք, թե ով և ինչքան սերտիֆիկատ է ներկայացրել, գրանցամատյանում նայում ենք համապատասխանությունը»,- նշեց Հարությունյանը։

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]