Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են. Ֆուադ Հուսեյնը հանդիպել է Իրաքում ՀՀ դեսպանին

Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են. Ֆուադ Հուսեյնը հանդիպել է Իրաքում ՀՀ 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, այդ մասին նշված է Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում:

Հուսեյնը կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ հաջողություն մաղթելով դիվանագիտական հետագա ծառայության մեջ: Նաև ընդգծել է, որ Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայկական մշակութային տունը, մի շարք երկողմ այցեր են տեղի ունեցել՝ շեշտելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով արդյունավետ աշխատանք է իրականացվել։

«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում»,- հանդիպման ընթացքում այս կերպ է հայերի մասին արտահայտվել Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը:

Իրաքում ՀՀ դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Դիվանագետն, առիթից օգտվելով, շնորհավորել է Իրաքի կառավարության նախաձեռնությամբ Բաղդադում օգոստոսի 28-ին տեղի ունեցած համագործակցության և գործընկերության Բաղդադի գագաթաժողովի անցկացման կապակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am