Քաղաքականություն

Սերժ  Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ

1 րոպեի ընթերցում

Սերժ  Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ` պատգամավորի կողմից Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ամրամ Մակինյանը նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից իր կողմից հնչեցրած տեղեկությունները հերքի:

«Հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնցով,համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է և Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնելու է հերքել տեղեկությունները»,- ասաց Մակինյանը:

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը «100 միլիոն դոլարից ավելի պարտվել է, թեև 90-ականների կեսերին Երևան էր եկել «տարբեր չափերի կոշիկներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում