Հասարակական

Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի՝ ի աջակցություն Արցախում և Արցախի շուրջ ականազերծման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի՝ ի աջակցություն Արցախում և Արցախի շուրջ ականազերծման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:

«Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ գտնվող տարածքներն աշխարհում ամենաականապատ հատվածներից են, ինչի հետևանքով շատ հա-ախ քաղաքացիական անձինք են մահանում կամ կենսագործունեության համար վտանգավոր վնասվածքներ ստանում: ՄԹ նվիրատվության շնորհիվ կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունը՝ նվազեցնելու Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող վտանգը՝ համապատասխան ուսուցում և տեխնիկական ականազերծման աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր այդ տարածքներն ավելի անվտանգ են դարձնում: Սակայն առջևում անելիքները շատ են»,- նշել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:

Միացյալ Թագավորությունը կոչ է արել մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում